|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Գերմանական բունդեսլիգայի 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Մյունխենգլեդբեխի «Բորուսիա»-ին: 58-րդ րոպերին հյուրերի կիսապաշտպան Կրիստով Գրամերը մոտ 40 մետր հեռավորությունից փորձեց գնդակը փոխանցել դարպասապահին, սակայն գրավեց սեփական դարպասը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպպի թիմը միավորների քանակը հասցրեց 10-ի և բարձրացավ 15-րդ հորիզոնական: