|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ Լեվերկուզենի «Բայեր»-ի նկատմամբ: Հանդիպման միակ գոլը հեղինակեց Օբամեյանգը` 64-րդ րոպեին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս խաղից հետո «Բորուսիա»-ն 51 միավորով շարունակում է մնալ 2-րդ տեղում: Առաջատար «Բավարիա»-ն ունի 59 միավոր: