կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-05 16:15
Քաղաքական

Կառավարությունն ՕԵԿ-ին մերժում եւ համագործակցության առաջարկություն է անում

Կառավարությունն ՕԵԿ-ին մերժում եւ համագործակցության առաջարկություն է անում
Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած` «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը:
Կառավարությունը որոշել է. «Նախագիծը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը` սոցիալական ծառայության տրամադրումը իսկապես դրա կարիքն ունեցողին, համարժեքությանը` կարիքին համարժեք սոցիալական ծառայության տրամադրումը, սոցիալական խնամառության բացառմանը` անձի ակտիվության դրսևորման և ինքնօգնության ունակությունների զարգացումը սոցիալական աջակցությունից շարունակական կախվածությունը բացառելու համար:
Մինչդեռ նախագծով նախատեսվում է բոլոր բազմազավակ ընտանիքներին, անկախ կարիքից, տրամադրել տարատեսակ սոցիալական ծառայություններ, այդ թվում դրամական օգնություն` ընդ որում այն չափով, որ բազմազավակ ընտանիքների չափահաս անդամների մոտ հնարավոր է առաջացնի կախվածություն տվյալ օգնությունից և նվազեցնի աշխատելու ցանկությունը»:
Որպես հիմնավորում` կառավարությունը նշում է, որ նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման: Միայն առողջապահության ոլորտի լրացուցիչ ծախսերը կկազմեն շուրջ 415,0 մլն դրամ:
Գործադիրը խորհուրդ է տալիս ՕԵԿ-ին ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և համագործակցել կառավարության հետ: