Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այսօր Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Ազգային ճակատը» կառավարությանը նոր` վերջին կոչ-առաջարկությունները ներկայացրեց:
Հերթական վերջնագիրը բաղկացած է 7 կետից, դրանցում անդրադարձ կա Հայաստանի ինչպես ներքին հարցերին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը:
Մինչ կսկսվեր «Ազգային ճակատի» համաժողովը, Տիգրան Կարապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք մասնակցելու են առաջիկա ընտրություններին: Նրա խոսքերով` իրենց պայքարը հանուն արդարության է:
«Եթե իշխանությունը չի կարողանում ապահովել արդարություն, ապա պետք է հեռանա»,- հայտարարեց ԺԿ նախագահը:
Նա նշեց, որ իրենք, ի տարբերություն այլ ուժերի, ժողովրդից բացի, որեւէ մեկի հետ չեն բանակցելու: