| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեցին ԲՀԿ-ում տիրող ներքին խմորումների մասին:
Հիշեցնենք, որ ԲՀԿ ներքին խմորումների պատճառը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելն է (ԲՀԿ արդեն նախկին խոսնակ Վահան Բաբայանը հենց այդ պատճառով հրաժարական տվեց. նա կողմ էր կոալիցիային), եւ սա այն դեպքում, երբ ՀՀԿ-ից կոալիցիայի առաջարկություն ԲՀԿ-ին չի արվել:
Վահե Էնֆիաջյանը նախ ասաց, որ չի ցանկանում անձնավորված մեկնաբանել ամեն ինչ, և որ լինում են ԲՀԿ անդամներ, որոնց կարծիքները կարող են ներդաշնակ չլինել ԲՀԿ ընդհանուր մոտեցումների հետ, և որ նման մարդկանց կողմից արտահայտված կարծիքները ընդունվում են որպես անձնական կարծիք:
«Մենք համարում ենք, որ Վահան Բաբայանը մեր գործընկերն է, մեր ակտիվ պատգամավորներից է: Նա ոչ թե շեղվել է ԲՀԿ միասնական կարծիքից, այլ անձնական կարծիք է հայտնել: Ներքին խոհանոցային աշխատանքներին պարբերաբար անդրադառնալ տեղին չեմ համարում»,- ասաց նա:
Լրագրողները հարցրեցին նաև, թե ի՞նչ կարծիք ունի ԲՀԿ-ական պատգամավորը ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության մասին: Պատգամավորը նշեց, որ հաջողություն է ցանկանում, և թե որքանո՞վ կկատարվեն այդ հուշագրի կետերը, ցույց կտա ժամանակը:
Հարցին, թե արդյո՞ք կա առաջարկ ՀՀԿ կողմից` համագործակցելու, և եթե լինի առաջարկ, կընդունե՞ն, նա պատասխանեց, որ տարաբնույթ կարծիքներ հնչել են` իշխանությունների կողմից առաջարկությունների հետ կապված, և եթե պաշտոնական առաջարկություն լինի, ԲՀԿ-ն կքննարկի այդ հարցը և հայտարարությամբ հանդես կգա: