Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ոստիկանությունը տարածել է հետևյալ մամուլի հաղորդագրությունը.
Երթևեկության բարելավման նպատակով` հունիսի 17-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Գր. Լուսավորիչ ու Ագաթանգեղոս փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից` Արշակունյաց պողոտայով դեպի Աշխատանքի հրապարակի ուղղությամբ երթևեկելիս Արշակունյաց պողոտա-Գ.ՆԺդեհի փողոց խաչմերուկում դեպի ձախ երթևեկությունը` Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց, այսուհետև արգելվում է։
Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ, ապա Գ.ՆԺդեհի փողոցով երթևեկել դեպի Արցախի փողոցի ուղղությամբ։
Ժամանակին նույն սկզբունքով է կազմակերպվել նշված խաչմերուկի երթևեկությունը հակառակ ուղղությամբ` Աշխատանքի հրապարակից Արշակունյաց պողոտայով դեպի Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկ երթևեկելիս։
Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Գ.ՆԺդեհի հրապարակ երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց Գ.ՆԺդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթևեկել դեպի Գ.ՆԺդեհի հրապարակի ուղղությամբ։
Գ.ՆԺդեհի փողոցով երթևեկելիս Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկում երկու ուղղություններից էլ ձախ շրջադարձ կատարելը թույլատրվում է։