|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ սահմանային անցակետերում բեռնատարների հերթերի կառավարման համար կկառուցվեն վճարովի կայանատեղիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կմ հեռավորության վրա նախատեսվում է վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որը միտված է սահմանային անցման կետերում ծանրաբեռնվածության թեթևացմանը, բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի կանոնակարգմանը և հերթերի առաջացման կանխարգելմանը»,– ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։
Կոմիտեից նշում են, որ հերթերի կառավարման պատշաճ համակարգ ներդնելու նպատակով ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը, ինչպես նաև հարցում է իրականացվել բեռնափոխադրումներ իրականացնող տնտեսվարողների շրջանում։