Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ճանապարհային երթևեկության ժամանակ առաջացող խցանումների վերաբերյալ։ Վերջին շրջանում, ըստ վարչապետի, կառավարությունը նախաձեռնել էր օրենսդրական ու գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման ուղղությամբ։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերով տուգանքները հավելող տույժերը վերացվել են, նախատեսվել է նախազգուշացման ճկուն համակարգ։
«Սակայն պարզ է, որ աշխատանքային օրերին Երևանում լինում են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և լուծում են պահանջում»,- ասաց վարչապետը։
Այդ խնդիրները լուծելու նպատակով վարչապետը հանձնարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին` երկու ամսում ուսումնասիրել Երևանում խցանումների պատճառները և ներկայացնել առաջարկություններ։