|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Շարունակվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արցախ: Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությանն իր նստավայրում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: ՀՀ կառավարության ղեկավարը նախ առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպումը ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի միջև բազմաբնույթ համագործակցության ընթացքը և խորացման հեռանկարները:
Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Արցախի վարչապետի և կառավարության անդամների հետ քննարկումների արդյունքներից՝ տեղեկացնելով, որ արծարծվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:
Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը կանի առավելագույնը՝ Արցախի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն ապահովելու համար: Երկուստեք ընդգծվել է համագործակցության և կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարևորագույն նախապայման:
Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը և Բակո Սահակյանը շրջայց են կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում: