| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց 2015 թ. բյուջեի մասին: Նա նշեց, որ անելու է ամեն ինչ, որ չիրականանան ընդդիմության կանխատեսումները, թե այս կառավարությունը կձախողվի:
«Դրական չեմ համարում ընդդիմության՝ կանխատեսումներով առաջնորդվելը, բայց մենք անելու ենք ամեն ինչ, որ բյուջեն լինի իրատեսական: Այս հարցով անելու ենք ամեն ինչ, որ նրանք հուսախաբ լինեն: Մենք պայքարելու ենք, որ մեր տնտեսությունը զարգանա: Կան հիմքեր, որ հաջողության ենք հասնելու»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ, ջանքերը համատեղելով, միասնաբար կարող են հասնել դրական փոփոխությունների:
Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է միջնորդել, որպեսզի հանդիպեն Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես կարծում եմ, որ երկու քաղաքական ուժերի ղեկավարներին միջնորդել պետք չէ` հանդիպելու համար, իրենք իրենց խնդիրները կքննարկեն»: Նա նաև նշեց, որ տեղյակ չէ՝ եղե՞լ է, արդյոք, նրանց միջև հանդիպում, թե՞ ոչ:
Վարչապետը խոսեց նաև ստվերի դեմ պայքարի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: