Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Փարիզում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ արժևորում է նման ցանկացած հանդիպում, քանի որ դրանք պահպանում են խաղաղությունն ու կայությունը տարածաշրջանում: «Սա ներկա դրությամբ ամենամեծ ձեռքբերումն է, որը կարելի է պահպանել և որին պետք է միշտ հասնել: Այս տեսանկյունից հանդիպումը շատ կարևոր է»,- ասաց նա:
Բաբայանը նշեց նաև, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում բեկում մտցնելու համար նախապայմաններ չկան, քանի որ նախ` բանակցային գործընթացն ընթանում է խեղաթյուրված ձևաչափով` Արցախը չի մասնակցում դրան, երկրորդ` Ադրբեջանը բացեիբաց վարում է նացիստական քաղաքականություն: Մեր զրուցակցի կարծիքով` այդպիսի քաղաքականության պարագայում անհնար է ակնկալել որևէ բեկում:
Հարցին, որ սովորաբար նախագահների հանդիպումից առաջ սահմանին իրավիճակը լարվում է, հիմա ի՞նչ իրավիճակ է տիրում, Բաբայանը պատասխանեց, որ իրավիճակը կայուն է, բայց, իհարկե, վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերն ավելացել են: