Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
2014-ի ձմեռային և 2015-ի ամառային զորակոչերի ընթացքում զինակոչիկների իրավունքների խախտման դեպքերով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած անձանց թիվը նախորդ՝ 2013-2014 զորակոչերի համեմատ, կրկնակի աճել է: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:
Ըստ նրա` եթե նախորդ տարվա զորակոչին իրենց դիմել էին 26 անձի խնդրով, ապա այս անգամ` 45, որոնցից 35-ինը վերաբերել է ոչ պատշաճ բժշկական զննության ենթարկվելուն: Սադիկյանի խոսքով՝ մի կողմից նման աճը պայմանավորված է քաղաքացիների իրազեկվածության բարձրացմամբ, մյուս կողմից` բժշկական զննության հետ կապված հարցերը չլուծելու հետ:
«Շարունակվում են զորակոչվել առողջական լուրջ խնդիրների առկայությամբ անձինք»,- ասաց նա և հավելեց, որ իրենց դիմած 45 անձանց խորհրդատվություն է տրվել և իրավական աջակցություն ցուցաբերվել:
Սադիկյանը հայտնեց, որ երբ զինակոչիկների առողջության հետ կապված խնդիրներով դիմում են պաշտպանության նախարարությանը, նույնաբովանդակ պատասխաններ են ստանում, այսինքն` նշում են, որ զինակոչիկը պիտանի է ծառայությանը` այդ կերպ անտարբեր և ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք ցուցաբերելով: