Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցությունների ձեւաչափը հնարավորություն է տվել կողմերին մերձեցնելու իրենց դիրքորոշումները եւ ամրապնդելու վստահությունը. այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` մեկնաբանելով մարտի 5-ին Սոչիում կայանալիք Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւը հանդիպումը:
«Ռուսաստանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների աջակցությամբ, ջանքեր է գործադրում առաջընթաց գրանցելու համար: 2010 թվականին տեղի են ունեցել երեք եռակողմ հանդիպումներ, եւ այդ շփումները կողմերի դիրքորոշումները մերձեցնելու եւ վստահությունն ամրապնդելու հնարավորություն են տվել»,- ասել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Աստրախանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները սկզբունքային համաձայնություն են հայտնել` շարունակել կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված աշխատանքները:
«Ենթադրում ենք, որ Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հնարավորություն կունենա վերլուծելու, թե ինչպես են ընթացել աշխատանքները երկու գագաթաժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում, եւ նախանշելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխընդունելի որոշում գտնելուն ուղղված հետագա կոնկրետ քայլեր»,- ասել է Լուկաշեւիչը: