|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գերմանական «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ ընդունել էր Դոնեցկի «Շախտյոր»-ին:
31-րդ րոպեին Բունդեսլիգայի չեմպիոնի կազմում առաջին գոլը հեղինակեց Ֆելիպե Սանտանան:
Վեց րոպե անց գերմանական ակումբը կրկնապատկեց առավելությունը: Մարիո Գյոտցեն գրավեց ուկրաինացիների դարպասը:
59' «Շախտյոր»-ը վերջնականապես ջախջախվեց: Յակոբ Բլազիկովսկին երրորդ գնդակն ուղղարկեց հակառակորդի դարպասը` 3-0:
Երկու հանդիպումների ընդհանուր` 5-2 հաշվով «Բորուսիա»-ն ստանում է ուղեգիր Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ: