կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-25 10:24
Քաղաքական

Ծառուկյանին առաջարկել են նստացույցի «կրեատիվ» տարբերակ՝ նստարան-աթոռներով.«Ժողովուրդ»

Ծառուկյանին առաջարկել են նստացույցի  «կրեատիվ» տարբերակ՝ նստարան-աթոռներով.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոչ իշխանական եռյակում երբ քննարկվել է հնարավոր նստացույց կազմակերպելու հարցը, ԲՀԿ-ի գործարար պատգամավորները Գագիկ Ծառուկյանին առաջարկել են մի փոքր «կրեատիվ» տարբերակ ընտրել նախկինում կազմակերպված նստացույցերից տարբերվելու համար։ «Ոչ իշխանական օլիգարխներն առաջարկել են նստացույցը կազմակերպել ոչ թե վրաններով, այլ նստարան-աթոռներով։ Մի քանի գործարարներ ասել են, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են Ազատության հրապարակ բերել, ասենք, հինգ հազար աթոռ, շարել այնտեղ, որպեսզի մարդիկ նստեն, ինչի արդյունքում նստացույցը կլինի բառիս բուն իմաստով։ Բացառված չէ, որ եթե հաջորդ հանրահավաքում, այնուամենայնիվ, որոշվի նստացույց կազմակերպել, հենց այս տարբերակը կկիրառվի»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում