|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երեւանի քաղաքապետարանի առջեւ նստացույց հայտարարած երեք երիտասարդներից Սուրեն Սահակյանը գիշերը բարձր ջերմությունով տեղափոխվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Այս մասին Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նստացույց հայտարարածներից Վահագն Մինասյանը:
Սուրեն Սահակյանի մոտ բժիշկներն ախտորոշել են արեւահարություն: Գիշերը հիվանդանոցում մնալուց հետո Սուրենը` կատետերը ձեռքին, վերադարձել է քաղաքապետարանի մոտ, սակայն նրա վիճակը կրկին վատացել է, եւ շտապօգնության մեքենա են կանչել: Դրանից հետո Սահակյանը գնացել է տուն. ծնողների հետ խորհրդակցելուց հետո նա կորոշի, թե որ բուժհաստատությունում է շարունակելու բուժզննումը:
Վահագն Մինասյանը մեր թղթակցին տեղեկացրեց, որ ինքը եւ նստացույց հայտարարած մյուս երիտասարդը` Գոռ Առաքելյանը, իրենց լավ են զգում: Առաջիկա օրերին նրանք պատրաստվում են հովանոց տեղադրել քաղաքապետարանի առջեւ: Նստացույցը շարունակվելու է:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: