կարևոր
2251 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-09 10:36
Հասարակություն

Քաղաքապետարանը Մալաթիայի համար 137 հազար դրամանոց 75 նստարան է գնել. «Հրապարակ»

Քաղաքապետարանը Մալաթիայի համար 137 հազար դրամանոց 75 նստարան է գնել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Երեւանի քաղաքապետարանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար նստարաններ է գնել, խոսքը փողոցում տեղադրվող նստարանների մասին է։ Պայմանագիրը կնքվել է «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ, նստարանների մեկ միավորի գինը 137 հազար դրամ է, գնվել է 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի։ Տեխնիկական բնութագրին ծանոթանալով պարզ է դառնում, որ խոսքն ընդամենը մետաղական կորպուսի վրա տախտակներով հավաքված նստարանների մասին է, եւ անհասկանալի է, թե ինչու պետք է այն 137 հազար դրամ արժենա:

Նշենք, որ ժամանակին, երբ Տարոն Մարգարյանի օրոք ձեռք բերվեցին «Երեւան» նստարանները, այն ժամանակվա ընդդիմությունը, որն այսօր իշխանություն է, նշում էր, որ թանկարժեք նստարաններ են ձեռք բերվել, այն ժամանակ մեկ միավորի համար վճարվել էր 165 հազար դրամ` այն դեպքում, երբ խոսքը լրիվ նոր դիզայներական լուծումներով նստարանների մասին էր»: