|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ. հայտնում է РИА Новости-ն:
«Վրացական կողմից պետք է համապատասխան քաղաքական կամք լինի: Նախագահը պետք է իր խոսքն ասի: Պուտինը պարզ ասել է, որ եթե Վրաստանից ազդանշան ստանա, հանդիպումը կկայանա»,- հայտարարել է Պեսկովը վրացական Имеди հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտարարել էր Ռուսաստանի հետ ռացիոնալ երկխոսության պատրաստակամության մասին: