|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հստակ ժամկետներ չկան, բայց այն, որ Ռուսաստանն իսկապես պատրաստ է քայլեր ձեռնարկել հարաբերությունները կարգավորելու համար, այն իրոք այդպես է: Մենք շահագրգռված ենք լավ հարաբերություններ կառուցել բոլոր երկրների հետ, որոնք պատրաստ են դրան, և որոնք ցանկանում են դա»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը:
Ավելի վաղ «Известия»-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան ափսոսում է, որ Թբիլիսին դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապում է Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ իր դիրքորոշման հետ, սակայն պատրաստ է փոխշահավետ համագործակցություն զարգացնել վրացական կողմի հետ։