|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ կոշտ բանակցություններ է վարում արտասահմանյան և տեղական ոչ կառավարական կազմակերպությունների դեմ հալածանքների քաղաքականության իրականացման անթույլատրելիության շուրջ: Այդ մասին«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թոմաս Մելիան. գրում է haqqin.az-ը:
«Մենք բաց տեքստով Ադրբեջանի կառավարության ուշադրությունը հրավիրվել ենք այն բանի վրա, որ երկրի երկարաժամկետ կայունության և զարգացման երաշխիքը բոլոր ասպարեզներում քաղաքացիների ազատությունն ապահովելն է»,- նշել է դիվանագետը:
Նա Ադրբեջանին խորհուրդ է տվել ավելի հանդուրժող լինել սեփական քաղաքացիների հանդեպ:
Վերջին շրջանում Արևմուտքը հաճախ է քննադատում Արդբեջանին մարդու իրավունքների խախտումների համար, հատկապես մեծ աղմում է բարձրացրել հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի բանտարկությունը: