|
Փոխարժեքներ
01 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 16-ին Բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջոսու Խուարիստի Աբաունցի (Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն) և Յոսեպ-Մարիա Տերիկաբրասի հետ (Եվրոպայի ազատ դաշինք/կանաչներ խմբակցության փոխնախագահ):
Եվրախորհրդարանականների հետ քննարկվել են Արցախի քաղաքական և ընտրական համակարգի հետ կապված հարցեր, ղարաբաղյան կարգավորման թեման և Եվրոպա-Արցախ համագործակցության հեռանկարները։ Օրվա երկրոդ կեսին ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ կառույցի հովանու տակ գործող մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հրատապ թեմաներին, Սփյուռքի կառույցների կողմից հայրենիքում իրականցավող ծրագրերին:
Այսքանով եզրափակվել է ԼՂՀ ԱԺ նախագահի Բելգիայի Թագավորություն կատարած այցելության ծրագիրը։