|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Եվրախորհրդարանի պատգամավոր, Բարեկամության խմբի նախագահ Լուկա Ֆուրլասի նախաձեռնությամբ նամակ է ուղարկվել Եվրահաննձնաժողովի ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին կոչով՝ դադարեցնել եւ կանխել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, պահանջել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ և ամբողջական հեռացում։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և շնորհակալություն հայտնում եվրապատգամավորին այս ջանքերի համար: Նամակը ստորագրել է Եվրախորհրդարանի 33 պատգամավոր:
«Ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջաններում մարդկանց անվտանգությանը, խաղաղ, բնականոն կյանքին և մարդու իրավունքների խաթարմանը, պետք է անհապաղ դադարեցվի։
Մենք կոչ ենք անում ԵՄ արտաքին գործերի բաժնին օգտագործել իր բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև՝ պատերազմական հռետորաբանությունը»,- եզրափակել է պարոն Ֆուրլասն իր նամակում։