|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հանդիպել Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ. BBC-ին հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավարի մամուլի ծառայությունը` նշելով, թե պատճառները հայտնի չեն:
Մինչդեռ, ըստ haqqin.az-ի, որոշ ԶԼՄ-ներ տեղեկացնում են, թե պատճառն այն է, որ Եվրախորհրդարանում «սադրիչ միջոցառում էր կազմակերպվում». հակաադրբեջանական ելույթներով պատրաստվում էին հանդես գալ հայամետ եվրապատգամավորներ, միջոցառմանը սկայպով միանալու էր նաև լրագրող Խադիջա Իսմայլովան: