կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-15 18:44
Հասարակություն

Հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչները եւ ՀՀ-ում Վրաստանի դեսպանը

Հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչները եւ ՀՀ-ում Վրաստանի դեսպանը

Հոկտեմբերի 15-ին ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի միջեւ:

 

Հյուրընկալող կողմից ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան Հայաստանի եւ Վրաստանի Հանրապետությունների փոխհարաբերություններին, երկու երկրների ընդհանուր շահերին եւ մտահոգություններին:

 

Միասնական տեսակետ արտահայտվեց այն մասին, որ ներկա աշխարհաքաղաքական զարգացումների շրջագծում առավել չափով կարեւորվում է եղբայրական երկու ժողովուրդների սերտ համագործակցությունը: Շեշտվեց, որ երկու երկրների միջեւ բնական ու անհրաժեշտ համագործակցությունը կարող է ապագայի առումով լայն հորիզոններ բացել հարեւան երկրների համար: Կողմերը անդրադարձան նաեւ վրացահայության խնդիրներին, անհրաժեշտ համարվեց քննարկել եւ միասնաբար լուծումներ գտնել առկա եւ ծագող հիմնահարցերին:

 

Կողմերը հաստատեցին նման շփումները շարունակական դարձնելու անհրաժեշտությունը: