|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջից:
Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Դեսպան Սադոյանը և խորհրդարանի նախագահը կարևորեցին երկու բարեկամ երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայաստանյան պատվիրակության՝ Վրաստան կատարելիք առաջիկա այցին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցին։
