կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-14 16:40
Սպորտ

Գնել Մեջլումյանի 7-րդ հուշամրցաշարի հաղթող դարձավ Թբիլիսիի թիմը

Գնել Մեջլումյանի 7-րդ հուշամրցաշարի հաղթող դարձավ Թբիլիսիի թիմը

Հանգստյան օրերին Բերդում կայացավ ազատ ոճի  հայ անվանի ըմբիշ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի 1989 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն Գնել Մեջլումյանի անվան ավանդական միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցեցին Թբիլիսիի, Բաթումի, ինչպես նաև Երևանի երկու ու Հայաստանի 7 մարզերի թիմեր:

 

7-րդ անգամ կազմակերպված հուշամրցաշարը թիմային բնույթ էր կրում և այդ պայքարում հաղթող դարձավ Թբիլիսիի թիմը (գլխավոր մարզիչ՝ Գոբելիշվիլի): Երկրորդ տեղը գրավեց Վանաձորի թիմը (մարզիչներ՝ Ժորա Հովհաննիսյան, Արամո Խանզադյան), իսկ մրցանակային եռյակն եզրափակեց օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջի թիմը (մարզիչներ՝ Հարություն Ցոլակյան, Արշակ Հայրապետյան):

 

Աղբյուր` Wrestling.am