|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերերից մեկը «մանրամասներ» էր ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ լրագրողների՝ օրերս կայացած հանդիպումից: Այն տիրաժավորվեց որոշ լրատվամիջոցներում:
Yerkir.am-ը Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձել է պարզել, թե արդյո՞ք ներկայացված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
«Մամուլում հայտնված այդ, այսպես կոչված, արտահոսքը, որ ներկայացվել է որպես Ռոբերտ Քոչարյանի և մի քանի լրագրողների` վերջերս կայացած հանդիպման սղագրություն, մեծ մասամբ հեռու է զրույցի իրական բովանդակությունից: Եթե կուզեք ավելի առարկայական արտահայտվեմ, ապա գրվածի մոտ 80 տոկոսը կա'մ իրականությանը չի համապատասխանում, կա'մ խեղաթյուրված է` սկսած այն պնդումից, թե հանդիպման մասնակիցները իբր միասին ճաշել են: Այնպես որ` այդ հոդվածի /ֆեյսբուքյան գրառման/ մանրամասներին անդրադառնալը կամ դրանք մեկնաբանելը ավելորդ եմ համարում»,- ասաց նա: