|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քոբանիում ԻՇԻՊ-ի իրականացրած հարձակումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ Թուրքիայի տարբեր շրջաններում զոհվեց 23 մարդ, սակայն թուրք ոստիկանները Վանում բնակիչների անվտանգությունն ապահովելու փոխարեն զբաղված են Էրդողանի կուսակիցներին պաշտպանությամբ: Այս մասին հայտնում է T24-ը՝ վկայակոչելով Yeniçağ պարբերականի Անկարայի ներկայացուցիչ Ահմեդ Թաքանին:
Ըստ կայքի՝ քանի որ Վանի ոստիկանների թիվը սահմանափակ է, ոստիկանապետի տեղակալ Սալիմ Ջեբելիօղլուն նրանց հրահանգել է «առաջին հերթին Էրդողանի կուսակիցներին պաշտպանել», ովքեր ցույցերի ընթացքում մնացել են կուսակցության գրասենյակում: Ոստիկաններին հաջողվել է կուսակցականներին «փրկել» ցույցի ընթացքում ծանր վնասներ կրած շենքից: