Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» մետրոյի մոտ՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, հացադուլ անող` Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին ժամը 11:50-ի սահմաններում 4 ոստիկաններ, ուժ կիրառելով, նստեցրել են շտապօգնության մեքենան. գրում է Epress.am-ը:
Աշոտ Խուդոյանը բերանը կարել էր երեկ՝ բողոքելով դատարանի և կադաստրի դեմ, որոնք, նրա խոսքով, աջակցել են պապական կտակը կեղծելուն: Ոստիկանների գործողությունների պահին Խուդոյանի հետ է եղել նրա 8-ամյա աղջիկը, ով սկսել է լացել: Հավաքված մարդիկ փորձել են հարցեր ուղղել ոստիկաններին, նախատել նրանց, անպատվել, սակայն վերջիններս անդրդվելի են եղել: Epress.am-ի թղթակիցը վերջին պահին հասցրել է նկարահանել Խուդոյանին տարածքից հեռացնելու պահը: Շտապ օգնության մեքենայի հեռանալուց հետո ոստիկանները նույնպես արագ հեռացել են: Այնուամենայնիվ, նրանցից մեկը, ով չի ներկայացել, Epress.am-ի հարցին, թե ինչո՞ւ են ակցիա անող տղամարդուն հեռացրել, պատասխանել է, որ «վնասվածք ուներ, ուզում էին զննեն, ինքը չէր ուզում, իրա պռոշները ուռել են, դրա համար տարան»:
Շարունակությունը կարդացեք այստեղ: