|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Հոկտեմբերի 5-ին` ժամը 15.05-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի Լաստիվեր կոչվող հատվածից իջնելիս քաղաքացիներ են մոլորվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Որոնողական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները Լաստիվեր կոչվող հանգստյան գոտուն հարակից անտառում հայտնաբերել են Ա. Դ.-ին, Ա. Ս.-ին և ուղեկցել մինչև ճանապարհի երթևեկելի հատված, որտեղից էլ քաղաքացիները ինքնուրույն շարունակել են ճանապարհը: