Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Փետրվարի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ կալանավոր Սուրեն Գրիգորյանը ժամը 7:45-ի սահմաններում փախել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից, հաղորդումից մի քանի ժամ անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Մաշտոցի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մալաթիայի բաժինների և պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել փախուստի դիմած Սուրեն Գրիգորյանը:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ նբա կալանավայրում է եղել նախորդ տարվա ապրիլի 10-ից: 38-ամյա Սուրեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել գողության և գողության փորձի հատկանիշներով:
Ոստիկանները նրան հայտնաբերել են «Օպել» ավտոմեքենայի մեջ: Տաքսու վարորդ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Դոդորյանի խուզարկությամբ հայտնաբերվել են 20 և 25 սմ երկարությամբ, գաղտնի փականով ծալովի դանակներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Անդրանիկ Դոդորյանը բաց է թողնվել, իսկ փախուստի դիմած Սուրեն Գրիգորյանը ձերբակալվել է:
Կատարվում է քննություն: