Ադրբեջանում երիտասարդն այրել է իրեն և իր ընկերուհուն. հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Հաղորդվում է, որ Սումգայիթի բնակիչ Մանսուր Մահիր Յաղուբովը առևանգել է սիրած աղջկան և, նստեցնելով իր մեքենան, տարել անհայտ ուղղությամբ: Նրանց միջև վեճ է ծագել, եւ երիտասարդը հենց մեքենայում հանել է բենզինով լի տարան, լցրել իր ու աղջկա վրա և վառել:
Տղան տեղում մահացել է, աղջիկը տեղափոխվել է Սումգայիթի քաղաքային հիվանդանոց:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցված: