կարևոր
4606 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-27 12:47
Քաղաքական

Որևէ մեկը գիտի արդյո՞ք թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյա, որի մուտքը Հայաստան արգելված է. Վարդանյանը` Զատուլինի` Հայաստան մուտքի արգելքի մասին

Սա կոնկրետ դաշնակիցների դեմ քայլ է․ նման  տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը` ելույթ ունենալով ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Նույն գավառականությամբ փորձում են դաշնակից երկրների պետական պաշտոնյաների մուտքն արգելելը ներկայացնել երևակայական ինքնիշքանության դրսևորում։ Նախ ինքնիշխան պետությունը կարողանում է, իր ինքնիշխան տարածքից դուրս բերել սեփական նահատակների դիակները, չի լինում այնպիսի պայմաններ, երբ թշնամին ներխուժում է և միջպետական ճանապարհ է կարողանում օկուպացված պահել ու ամենակարևորը, որ կոտրում է այս ինքնիշխանության թեզը, որևէ մեկը գիտի արդյո՞ք թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյա, որի մուտքը Հայաստան արգելված է»,- ասաց պատգամավորը։