|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
«Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի օպերգծով տեղակալ է նշանակվել Հրաչ Խոստեղյանը, ով Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ է նշանակվել Կարեն Մելիքյանը, ով աշխատում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (վեցերորդ) գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում»,- հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: