| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ինչպես և սպասվում էր, Աղվան Հովսեփյանը քննչական կոմիտեն համալրեց իր կադրերով, մասնավորապես` ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով աշխատանքից ազատված դատախազներով: Նշենք, որ այս ընթացքում ոստիկանությունում նախկինում աշխատած քննիչներից քննչական կոմիտում տարբեր պատճառներով չեն նշանակվել 38-ը, այդ թվում` քննիչներ, վարչության պետեր: Նրանցից Արսեն Այվազյանը, ով մինչև վերջերս զբաղեցնում էր քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության բաժնի պետի պաշտոնը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվեց ոստիկանության Արմավիրի վարչության պետ: Մինչ այդ` նախքան կոմիտեում իրականացվող նշանակումները, Լոռու մարզի քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից և ոստիկանապետի մեկ այլ հրամանագրով նշանակվեց ոստիկանության Իջևանի բաժնի պետ:
Այսօր Yerkir.am-ի լրագրողն այս կապակությամբ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է անգործ մնացած 38 քննիչները Արսեն Այվազյանի օրինակով տեղ գտնեն ոստիկանական համակարգում, և առհասարակ, նոր նշանակումներ սպասվո՞ւմ են:
«Մենք դա չենք բացառում, բայց դա մեզ մոտ կատարվող նշանակումների հետ կապված չէ: Դուք ականատես եք ոստիկանությունում կատարվող կադրային քաղաքականությանը, շատ հաճախ դուք մեզնից շուտ եք հիմանում այդ նշանակումների մասին, որովհետև մենք, իրոք, բաց ենք աշխատում»,- ասաց նա և, անդրադառնալով քննչական կոմիտեում կատարվող փոփոխություններին, հավելեց. «Բնականաբար, նոր ղեկավոր է, նոր կադրեր պետք է ընտրի, և կադրերի ընտրության հարցը թողնում ենք իրենց, իսկ մեր տեսադաշտում հայտնված բոլոր բանիմաց կադրերին, ովքեր իրենց բարոյական, մասնագիտական գիտելիքներով բավարարեն ներկայացված պահանջներին, բնականաբար, կնշանակենք համապատասխան պաշտոններում»: