|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՀՀ ոստիկանությունում այսօր նշանակումներ են արվել: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ երեք նշանակում է արվել:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր հանդիպել է ոստիկանության ղեկավար կազմի հետ և ներկայացրել ոստիկանապետի առաջին տեղակալին՝ գնդապետ Արման Սարգսյանին։ Նա, ի դեպ, մինչ այս զբաղեցնում էր քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Բացի այդ՝ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը, ով էլ մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը։
Ջանոյանը տեղեկացրեց նաև, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Արտակ Կարապետյանը, ով մինչ այս զբաղեցնում էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը: