կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 14:42
Իրավական

«Պաուլաներ»-ում սպանության հեղինակը բարձր երաժշտությունից դժգոհ բնակիչ էր. armtimes.com

«Պաուլաներ»-ում սպանության հեղինակը բարձր երաժշտությունից դժգոհ բնակիչ էր. armtimes.com

Armtimes.com-ը գրում է. «Սեպտեմբերի 27-ի երեկոյան դանակահարության հերթական դեպքն է գրանցվել Երեւանում՝ այս անգամ Տերյան փողոցում: Դեպքը տեղի է ունեցել «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում: Դանակահարվել է 3 անձ, որից մեկը՝ ռեստորանի սեփականատերը, նախօրեին մահացել է: Ըստ մեր տեղեկությունների, մինչ դանակահարությունը, վիճաբանություն է սկսվել գարեջրատան 3 աշխատակիցների եւ նշված շենքի բնակիչներից մեկի միջեւ:

 

Սեպտեմբերի 27-ին այդ վայրում նշվել է գերմանացիների տոնը, երբ շենքի բնակիչներից մեկը գարեջրատուն է իջել եւ բողոքել բարձր երաժշտությունից: Սեփականատերերը բնակչին վստահեցրել են, որ 10-15 րոպեից երաժշտությունը կանջատվի: Թեման շարունակվել է նաեւ սեփականատերերի աշխատասենյակում, որտեղ էլ բնակիչը՝ 30-ամյա Ավետ Օհանջանյանը, դանակահարել է սեփականատիրոջը, համասեփականատիրոջը, աշխատակցին եւ դիմել փախուստի:

 

Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով. «2014թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 23:10-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատնից կտրող-ծակող առարկայից պատճառված մարմնական վնասվածքներով «Նաիրի» բ/կ բուժօգնության է տեղափոխվել 2 անձ` 56-ամյա՝ Ս. Սենեքերիմյանը՝ որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներով («Պաուլաներ»-ի համասեփականատեր), եւ 39-ամյա Ա.Փարսադանյանը (սեփականատեր)՝ կրծքավանդակի թափանցող վնասվածքով: Վերջինս, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրգործ` ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն) եւ 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նախաքննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ մեկ այլ քաղաքացի` ձեռքի շրջանում (մեր տեղեկություններով, նա բուժօգնության չի դիմել)»:

 

Մանրամասն` սկզբնաղբյուրում: