|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Armtimes.com-ի տեղեկություններով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով հարցաքննության է հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. նրան ծանուցագիր է ուղարկվել:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից ո'չ հերքեցին և ո'չ էլ հաստատեցին այս լուրը:
Մեզ հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն էլ հայտնեց, որ երկրորդ նախագահը ծանուցում չի ստացել:
Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: