|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Քիչ առաջ ԱԺ շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող առևտրականներին մոտեցան ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից` Արամ Մանուկյանը և հայտնեցին, որ կբարձրացնեն «Շրջանառության մասին օրենք»-ի համար արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Արամ Մանուկյանը նշեց, որ մինչև օրվա ավարտը պարզ կլինի նիստի օրն ու ժամը, նաեւասաց, որ այդ մասին քաղաքացիներին կտեղեկացնեն լրացուցիչ:
Պատգամավորները ակցիայի մասնակիցներին հորդորեցին զգոն լինել, քանի որ չի բացառվում, որ հանրապետականները բոյկոտեն նիստը:
Ակցիայի մասնակիցները ցրվեցին` խոստանալով, որ անհրաժեշտության դեպքում կրկին կհավաքվեն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն, ըստ ակտիվիստների, ավելորդ գլխացավանք է, և դրանից միայն փաստաթղթաշրջանառությունն է ավելանալու: