Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հաշվի առնելով գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսված ջերմաստիճանի նվազումը, որը կարող է դառնալ գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի որոշ հատվածներում, ինչպես նաև տեղ-տեղ մայթերին մերկասառույցի առաջացման պատճառ, Երևանի քաղաքապետարանը հորդորում է առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Միաժամանակ տեղեկացնենք, որ համապատասխան բոլոր ծառայությունները շարունակելու են իրականացնել փողոցների ու բակերի, նաև մայթերի ձնամաքրման, ինչպես նաև աղի և ավազի խառնուրդով դրանց մշակման աշխատանքները:
Հնարավոր հարցերի և խնդիրների մասին կարող եք տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով /+374 11/ 514 000, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:
Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,– ասվում է հաղորդագրությունում: