Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկին: Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աշխատանքն անցած ավելի քան երկու տասնամյակում: Սերժ Սարգսյանը նշել է, որ տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումների, դրանց արդյունքում արձանագրված դրական տեղաշարժերի, բազմաթիվ համայնքներում զարգացման ծրագրերի իրականացման գործում զգալի է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատանքը:
Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել նաև անձամբ տիկին Հելեն Քլարկի ներդրումը: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ՄԱԿ-ի տարբեր կառույցների և հատկապես՝ ՄԱԶԾ-ի հետ Հայաստանի մշտական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը՝ ի նպաստ երկրի բարօրության: Հելեն Քլարկն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում է՝ հաստատակամորեն օժանդակելու երկրի զարգացմանը: Այդ առաքելության իրականացման և Հայաստան-ՄԱԿ զարգացման օժանդակության նոր շրջանակային փաստաթղթի մշակման նպատակով տիկին Քլարկը կարևորել է ՀՀ կառավարության հետ Հայաստանի զարգացման գերակայությունների քննարկումը: ՄԱԶԾ կառավարիչը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի և նրա տարբեր կառույցների գործունեությանը Հայաստանի ակտիվ և շահագրգիռ մասնակցության, այդ թվում՝ Կազմակերպության խաղաղապահ գործողություններին մասնակցելու որոշման համար:
Հելեն Քլարկը շնորհակալություն է հայտնել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակին Հայաստանի հանգանակության և Սիրիայի ճգնաժամի հետևանքով այդ երկրից Հայաստան տեղափոխված հազարավոր սիրիացիների աջակցության, ՄԱԿ-ի նոր օրակարգի մշակմանը մասնակցելու Հայաստանի պատրաստակամության համար, որի մասին ՀՀ Նախագահը հայտարարեց Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին: