Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 29-ին այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն:
Պաշտպանը ծանոթացել է 20-ամյա կենտրոնի պայմաններին, որոնք միտված են տարբեր ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց վերականգնմանն ու զարգացմանը: Ա. Բեգլարյանը բարձր է գնահատել կենտրոնի դերակատարությունը արցախցիների առողջության վերականգնման գործում՝ կարևորելով, որ այն անվճար հիմունքներով սպասարկում է բոլոր տարիքի անձանց, ինչպես նաև նշանակալի աշխատանք է կատարում հասարակության մեջ հաշմանդամների ինտեգրման ուղղությամբ: Պաշտպանը ծանոթացել է նաև կենտրոնին կից գործող՝ Մանկական ցերեկային առողջության կենտրոնի և պետական ու բարեգործական համատեղ միջոցներով երկու տարի առաջ հիմնված աուտիզմի ցերեկային խնամքի ու բուժման կենտրոնի պայմաններին՝ ընդգծելով ընտրված ձևաչափի ու մեթոդաբանության դրական ազդեցությունը հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում: Ա. Բեգլարյանը և կենտրոնի հիմնադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը մտքեր են փոխանակել հետագա համագործակցության շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով խորացնել երկու կառույցների միջև առկա փոխգործակցությունը հաշմանդամների իրավունքների պատշաճ պաշտպանության նպատակով: