կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-22 21:11
Հասարակություն

Վիկտորինա՝ «լուրջ» մրցանակով

Վիկտորինա՝ «լուրջ» մրցանակով

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի շաբաթը» կիրակնօրյա վերլուծական հաղորդման հեղինակ Գեղամ Մանուկյանը  հեռուստադիտողներին առաջարկել է մասնակցել իր կազմակերպած մրցույթ-վիկտորինային, որի հաղթողին սպասում է «շատ լուրջ» մրցանակ: Այս առիթով նա հանդես է եկել հայտարարությամբ, որի տեքստը ներկայացնում ենք ստորև. 

 

«ՎԻԿՏՈՐԻՆԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է... երեկ Yerkir Mediaի եթերում, Երկրի շաբաթը ծրագրում հայտարարել էի վիկտորինա մի հարցի շուրջ։  https://www.youtube.com/watch?v=XXULwWLnylM#t=213

 

Իբրեւ մրցանակ խոստացել էի Արտաշես Գեղամյանի ելույթների, հոդվածների ժողովածուն, գիտենալով, որ հաղթողները երբեք չեն ցանկանա վերցնել այդ գիրքը։ Առաջարկելի էի գուշակել, թե ո՞վ է այն լրատվամիջոցի ղեկավարը, ով հիմա առավոտից գիշեր քննադատում սահմանադրական փոփոխությունների գաղափարն ու ոչ անշահախնդիր պարբերաբար մի քանի օր շարունակ քննադատում Դաշնակցությանը, գովերգելով ՀԱԿ-ին, մինչդեռ 2011 թվականին գրել հետեւյալ տողերը։

 

«Հարկ է արձանագրել, որ ներկա Սահմանադրությունն ու դրանով կանոնակարգված խաղի կանոնները ձեռնտու են միայն հին և ավտորիտար ուժերին, որոնք այսօր ներկայացված են այս արատավոր համակարգի հիմնադիր նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի և համակարգի այժմյան կառավարիչ Սերժ Սարգսյանի տեսքով։ Նրանք երկուսն էլ կառչած են այս Սահմանադրությունից, քանի որ երկուսն էլ միանձնյա կառավարման կողմնակիցներ են։ Մեկին պետք է այս Սահմանադրությունն ու դրանով պաշտպանված իշխանությունը՝ փողի նկատմամբ ունեցած պաթոլոգիկ սերը բավարարելու համար, իսկ մյուսին՝ պաթոլոգիկ փառամոլությունը...Ուստի, մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր սուբյեկտների խնդիրը պետք է լինի ներքաղաքական «ստատուս քվոյի» արմատական փոփոխությունը, գործող համակարգի «պահապան–հրեշտակների» վերածված գործիչների հեռացումը և Նոր Սահմանադրության միջոցով Նոր Հայաստանի կառուցումը»՚։

2011 հոլիսի 5։

 

ՀԵՂԻՆԱԿԻ ԱՆՈՒՆԸ չեմ հրապարակում, սպասելով պատասխանների։ Կիրակի երեկոյան 22։30-ին ԵՐԿՐԻ ՇԱԲԱԹԸ ծրագրում կհրապարկեմ անունն ու հոդվածը:

 

Գեղամ Մանուկյան»