|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Ինքնավար Հանրապետությունում`Պրյաժինսկի շրջան Սյամոզերո լճում փոթորկի հետեւանքով նավ է շրջվել. 11 երեխա եւ 1 մեծահասակ է ջրահեղձ եղել: Եւս 4-ի ճակատագիրն անհայտ է մնում: 36 մարդու փրկարարները կարողացել են փրկել:
Նշվում է, որ հունիսի 18-ին 52 ուղևորներից կազմված խումբը, որոնց մեծամասնությունը 12-15 տարեկան երեխաներ են եղել, «Սյամոզերո» ճամբարում հանգստի շրջանակներում լճում զբոսանքի են դուրս եկել: Ի դեպ, նշվում է, որ ծնողները մշտապես բողոքել են ճամբարի պայմաններից:
Հունիսի 20-ը հանրապետությունում սգո օր է հայտարարվել: