Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացավ «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը, որին ներկա էին 1780 ազատամարտիկներ Հայաստանի տարբեր մարզերից: Համագումարից հետո ազատամարտիկներին իրենց հայրենասիրական երգերով ողջունեցին ժողովրդական երգիչների Ներսիկ Իսպիրյանն ու Արսեն Գրիգորյանը: Նրանց հայրենասիրական երգերը ոգևորել էին ազատամարտիկներին, ովքեր, չնայած հորդառատ անձրևին, որոշեցին պարել հենց անձրևի տակ: