կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 00:09
Հասարակություն

Շուշիի հանձնումը երդվյալ թշնամուն ամենևին բերդաքաղաքով չի ավարտվում․ Հայ մտավորականների միություն

Շուշիի հանձնումը երդվյալ թշնամուն ամենևին բերդաքաղաքով չի ավարտվում․ Հայ մտավորականների միություն

Հայ մտավորականների միություն ՀԿ-ն դիմում է հղել Հայաստանի Հանրապետության, սփյուռքի և Արցախի հայությանը։

«ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարեց. «Եթե Շուշին չհանձնեինք...»: Այսինքն, խոստովանեց, որ Շուշիի հանձնումը թշնամուն նախապես էր պայմանավորված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դա Հայոց կողմից միակամ որոշում էր, որը կարելի է որակել որպես դավադրություն ՀՀ պետականության նկատմամբ: Այդ որոշման իրականացմանը մասնակցել են հայկական կողմի բարձրաստիճան սպաներ, որոնք գիտակցել են, որ իրենց արարքը դավաճանաություն է, սակայն կամա թե ակամա կատարել են իրեն գերագույն հրամանատար հռչակած վարչապետի գաղտնի հրահանգը:

Շուշիի հանձնումը երդվյալ թշնամուն ամենևին բերդաքաղաքով չի ավարտվում: Հանձնվել է Շուշի տանող ճանապարհը իր շրջակայքով, հինավուրց Ավետարանոց, Սղնախ, Սզնեք, Քարին Տակ բնակավայրերով, արգելելով հայկական ինքնապաշտպանական ուժերին խոչնդոտել թշնամու դիվերսիոն խմբերին գրավելու ռազմավարական տեսանկյունից այդ կարևոր գյուղերն ու ճանապարհը: Թշնամուն է հանձնվել ոչ միայն բերդաքաղաքը, այլև ողջ Շուշիի սարահարթը՝ երեքհազարամյա Կարկառ բերդաքաղաքի տարածքով /Շուշիի պարիսպները 1752 թ. կառուցել են այդ բերդաքաղաքի շինությունների ու պարիսպների քարերով/, շուրջ տասը հին բնակավայրերի տեղերով, հին գերեզմանոցներով, Հունոտի կիրճը իր անգնահատելի ու եզակի հուշարձաններով, հին ջրաղացներով...

Այդ ամենը ամենևին թշվառ ու դժգույն չեն, դրանք մեր հարստությունն են, մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ...

Պատերազմում պարտության հանգամանքները հետաքննող ԱԺ հանձնաժողովը, որը ղեկավարում է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պարտավոր է հետաքննել նաև Շուշիի դավադրաբար հանձնման հանգամանքները: Դավադիրները, անկախ պաշտոնական դիրքից, պետք է ենթարկվեն պատասխանատվության և կրեն օրենքով սահմանված պատիժները: Երկրի տարածքներն ու բնակավայրերը թշնամուն հանձնողները անմիջապես պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի չկարողանան նոր տարածքներ, հայրենիքներ հանձնել կամ վաճառել թշնամուն...

Երկիրը վտանգված է, կորցրել է իր կայունությունը, խրվել է ճգնաժամային ճահճի մեջ:

Այս հանգամանքը նկատի առնելով ողջ աշխարհի հայությանը կոչ ենք անում, անկախ կուսակցական, խմբային պատականեկությունց, միավորվել ՀԱՅՐԵՆԻՔԻ ազատագրական շարժման շուրջը, երկրում հաստատեն անվտանգություն, կայունություն և արդարություն»,- ասված է դիմումի մեջ: