Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԼՂՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին` ժամը 13:30-ի սահմաններում, ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի թիվ 1 ճանապարհապարեկային ծառայության սպայական դասակի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան` 1983թ. ծնված Էրիկ Համլետի Համբարձումյանը ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, վարելով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և կողաշրջվել, ինչի հետևանքով նա և նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան` 1985թ. ծնված Անդրեյ Էռնեստի Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:
Ցավոք, Էրիկ Համբարձումյանը Երևան քաղաք տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Բժիշկների հավաստմամբ` Անդրեյ Հայրապետյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
«ԼՂՀ ոստիկանության պետի և ողջ անձնակազմի անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Էրիկ Համբարձումյանի հարազատներին, բարեկամներին և ընկերներին, հավաստիացնում, որ նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում»,- ասվում է հաղորդագրության մեջ: