|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 4-ին ժամը 07:30-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորայք-Ծղուկ հատվածում տեղի է ունեցել ավտովթար, մահացել է մեկ անձ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ. մարտի 4-ին ժամը 07:00-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, վարելով «Սկանիա» մակնիշի ավտոմեքենան, հիշյալ ավտոճանապարհի 177.2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մահացել է:
Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են փորձաքննություններ: