կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-18 17:35
Քաղաքական

Ինչո՞ւ են ոչ իշխանական ուժերը հանրահավաքը նշանակել հոկտեմբերի 10-ին

Ինչո՞ւ են ոչ իշխանական ուժերը հանրահավաքը նշանակել հոկտեմբերի 10-ին

Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 10-ին խորհրդարանական երեք ուժերը՝ «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն, համատեղ հանրահավաք են անցկացնելու Ազատության հրապարակում: Այդ նույն օրը որոշվելու է նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը:

 

Yerkir.am-ը փորձել է պարզել, թե արդյո՞ք հանրահավաքում բարձրացվելու է Մաքսային միության հարցը, եւ արդյո՞ք նույն օրը հանրահավաք անցկացնելը պարզապես զուգադիպություն է:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ հանրահավաքի օրակարգում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության հարց այս պահին դրված չէ, հետո հավելեց. «Մենք հատուկ միտում չենք տեսնում (նույն օրը հանրահավաք անելը-խմբ.): Մեր հանրահավաքն ունի հստակ օրակարգ` որքանով են կատարվել 12 կետերը: Եվ քանի որ Դաշնակցության մեր հարգարժան գործընկերները չեն մասնակցելու այդ հանրահավաքին, ուրեմն հանրահավաքում բարձրացվելու են նաև սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումները: Հանրահավաքի օրակարգում Մաքսային միության հարց այս պահին դրված չէ»:

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ևս նշեց, որ նման հարց չի քննարկվել, և հոկտեմբերի 10-ը պարզապես դիտարկվել է  որպես «հարմար ուրբաթ օր հանրահավաքի անցկացման համար»: