կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-17 08:25
Քաղաքական

Ճոյտը ռեժիսոր է դարձել. «Ժողովուրդ»

Ճոյտը ռեժիսոր է դարձել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր բիզնես է հիմնել: 38 տարեկանում Հայկական գյուղատնտեսական ակադեմիան ավարտած Հակոբյանը վերջապես հնարավորություն ունի իրականացնել վաղեմի երազանքը:

 

«ժողովուրդ»-ի հետ զրույցում նա անկեղծացավ. «Ես մանկությունից երազել էի ռեժիսոր դառնալ: Ցանկացած թատրոն, որ գնացել եմ, միշտ քննադատի դերում եմ եղել, որովհետև շատ եմ սիրել: Հիմա ուզում եմ համ ռեժիսորի իմ երազանքն իրականացնել, համ էլ բիզնես անել»:


Տեղեկացնենք, որ նախկին պատգամավորը ֆիլմերի սցենարներ է գրում, այնուհետև դրանք նկարահանում և էկրանավորում:

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր գրաֆիկը շատ հագեցած է: Հոկտեմբերի 1-ից սկսելու է նկարահանել իր կողմից գրված՝ Ցեղասպանության վերաբերյալ մի ֆիլմ: «Ոչ միայն այս ֆիլմը… այլ ֆիլմեր ենք նկարելու»,-հայտարարեց Հ. Հակոբյանը:

 

Նրա համոզմամբ՝ ֆիլմը ևս քաղաքականություն է, ու ինքն այսուհետ այդպես է լինելու քաղաքականություն է, ու ինքն այսուհետ այդպես է լինելու քաղաքական դաշտում»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: